Սու-30 կործանիչն այսօր բարձրացվել է Սև ծովի վրա՝ որսալու ամերիկյան MQ-9A Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Օդային տարածքի վերահսկման ռուսական ուժերը նկատել են պետական սահմանին մոտեցող օբյեկտ և այն հայտնաբերելու համար օդ է բարձրացվել հերթապահ ուժերի Սու-30-ը։ Ռուսական կործանիչի մոտենալու ժամանակ օտարերկրյա հետախուզական անօդաչու թռչող սարքը շրջադարձ է կատարել ՌԴ պետական սահմանից։