Միջազգային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Վրաստանի Շովիում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ–ից։

Հիշեցնենք, որ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Վրաստանում օգոստոսի 7-ին սգո օր է հայտարարվել:

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունից հայտնել էին, որ մինչ այժմ փրկարարները տարհանել են 210 մարդու, որոնվում է 25 մարդ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական