Միջազգային

Ժիրինովսկու արտաամուսնական որդին հայրության ճանաչման հայց է ներկայացրել

Ժիրինովսկու արտաամուսնական որդին հայրության ճանաչման հայց է ներկայացրել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու արտամուսնական որդին՝ քաղաքական գործիչ Օլեգ Էյդելշտեյնը, ժառանգության հիմքով հայրության ճանաչման հայց է ներկայացրել դատարան. այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանին։

Հայցը գրանցվել է օգոստոսի 2-ին, նախօրեին այն հանձնվել է դատավոր Յուլիա Գալանինային։ Նիստի օրը դեռ նշանակված չէ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական