Վրաստանի Օնիի մունիցիպալիտետի՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանքային գոտում կապը վերականգնելու համար կառուցվում են ժամանակավոր ճանապարհներ և կամուրջներ։
«Շովիում՝ աղետի գոտում, ինտենսիվ շարունակվում են աղետի վերացման, ճանապարհների մաքրման և վերականգնման աշխատանքները։ Ակտիվորեն ընթանում են ժամանակավոր կամրջի շինարարությունը և մյուս կամուրջների վերականգնումը։
Մաքրվել են մուտքերը, կառուցվում են ժամանակավոր ճանապարհներ՝ աղետի գոտու հետ կապը վերականգնելու համար։ Աշխատանքներ են իրականացվում անմիջապես գետի հունում։ Տեղում մոբիլիզացված է 25 միավոր տեխնիկա և օրվա ընթացքում կավելացվի ծանր տեխնիկա:
Երեկ Սարմի ժամանակավոր կամուրջը և 139-րդ կմ-ին գտնվող (Շովի) կամուրջը, լեռներում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով գետը քշել տարել է: Ճանապարհի նշված հատվածներում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- ասված է ասվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։