Ռուսաստանը փորձում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ և ցանկանում է արկեր ձեռք բերել Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։
«Մեր ստացած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ռազմական համագործակցությունը Հս. Կորեայի հետ, մասնավորապես՝ Ռուսաստանին հրետանային արկերի վաճառքի միջոցով», - նշել է նա:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վերջին այցը ԿԺԴՀ Վաշինգտոնում կապում են հենց Հյուսիսային Կորեային Ռուսաստանին զինամթերք վաճառել համոզելու փորձի հետ:
Քիրբին ընդգծել է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև զենքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միանգամից մի քանի բանաձև:
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի կանխի երրորդ երկրներում Ուկրաինայի դեմ պատերազմի համար զենք ձեռք բերելու՝ Կրեմլի ցանկացած փորձ:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունն ընդլայնելու՝ ՌԴ փորձերը վկայում են Պուտինի հուսահատության մասին:
Նա կարծում է, որ Մոսկվան ստիպված է զենք փնտրում նման երկրներում, և դա վկայում է ՌԴ ռազմական մեքենայի վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին: