Միջազգային

Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել

Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Իլգար Սաֆարովը։

Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նախ նրան հետազոտել են, ու նա տեղափոխվել է բուժհաստատություն:

«Բժիշկները հետազոտել են նրան։ Հետազոտություն անցկացնելուց հետո նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Մեղադրանք է առաջադրվել Վագիֆ Խաչատրյանին և կատարվել նախնական հարցաքննություն: Այս պահին նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական