Միջազգային

Ավելի քան 40 զոհ՝ թմրավաճառության դեմ պայքարի շրջանակներում խուզարկությունների արդյունքում

Ավելի քան 40 զոհ՝ թմրավաճառության դեմ պայքարի շրջանակներում խուզարկությունների արդյունքում

Բրազիլիայի ոստիկանության կողմից երկրի երեք նահանգներում թմրավաճառների դեմ իրականացված խոււզարկություների արդյունքում առնվազն 43 մարդ է զոհվել․ հայտնում է BBC-ն։

Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներում գործողության ընթացքում, իշխանությունների տվյալներով, ոստիկանները ստիպված են եղել պատասխան կրակ բացել։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ։

Եվս 14 մարդ է սպանվել Սան Պաուլու նահանգում «Վահան» հնգօրյա ոստիկանական գործողության ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով:

Հյուսիսարեւելյան Բահիա նահանգի իշխանությունները հայտարարել են թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող 19 մարդու մահվան մասին:

Բացի այդ, Սան Պաուլու նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 58 մարդու այն բանից հետո, երբ հինգշաբթի ծովափնյա Գուարուջա քաղաքում սպանվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը:

Բրազիլական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործողությունների ընթացքում առգրավվել է 385 կգ թմրանյութ և զենք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական