Միջազգային

Կապիտոլիումի շենքում կրակ բացած զինված անձի վերաբերյալ զանգը կեղծ է եղել

Կապիտոլիումի շենքում կրակ բացած զինված անձի վերաբերյալ զանգը կեղծ է եղել

ԱՄՆ ոստիկանությունն այսօր զանգ է ստացել Կապիտոլիումի շենքում կրակ բացած զինված անձի վերաբերյալ, սակայն տեղ ժամանելուն պես պարզել են, որ զանգը կեղծ է եղել։ Ո՛չ զինված անձ, ո՛չ տուժածներ չեն եղել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Միջադեպը բավական խառնաշփոթ է առաջացրել, քանի-որ ոստիկանությունը, զանգը ստանալուն պես, սոցցանցերում հայտարարել էր, որ բոլորն ով այդ պահին գտնվում էին շենքում, պետք է թաքնվեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական