ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքին։
«Նախկինում ԱՄՆ նախագահի անցանկալի թեկնածուներին պարզապես սպանում էին։ Այժմ նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում և նրանց մեղադրանքներ են ներկայացվում։ Դե, առաջընթացն ակնհայտ է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները խաբեությամբ չեղարկելու փորձի համար մեղադրանք է ներկայացվել։