Միջազգային

Իրանը ներկայացրել է հեռահար հրթիռներով հանդերձված նավեր

Իրանը ներկայացրել է հեռահար հրթիռներով հանդերձված նավեր

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն օգոստոսի 2-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքում ներկայացրել են նոր նավեր, որոնք հանդերձված են 600 կիլոմետր հեռահարության հրթիռներով: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Զորավարժությունները մեկնարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում, որի տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում են մի շարք արաբական երկրներ:

ԻՀԿՊ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է, որ հատուկ ստորաբաժանումների նավերն առաջին անգամ հանդերձվել են 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով, որպեսզի պաշտպանեն Աբու Մուսայի և իրանական այլ կղզիների անվտանգությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական