Մոսկվայում հիշեցրել են, որ դե յուրե Ուկրաինան դեռ մնում է ԱՊՀ կազմում և նախկինի պես մասնակից է ավելի քան 150 միջազգային պայմանագրերի, որոնք ստորագրվել են համագործակցության գծով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Ինչ վերաբերում Է Ուկրաինային, ապա հաճախ կարելի է լսել սխալ պնդում, թե նա իբր դուրս է եկել ԱՊՀ-ից։ Իրականում Ուկրաինան դե յուրե մնում է կազմակերպության կազմում», - հայտարարել է Աղասանդյանը։
Նա նշել է, որ թեև Կիևը «փաստացի չի մասնակցում Համագործակցության աշխատանքներին և չեղյալ է հայտարարել դրա շրջանակներում շուրջ 80 համաձայնագիր, Ուկրաինայի նկատմամբ շարունակում են գործել ԱՊՀ գծով ստորագրված ավելի քան 150 միջազգային պայմանագրեր։ Դրանք հիմնականում առևտրատնտեսական և հումանիտար բնույթի փաստաթղթեր են։