Միջազգային

«Կոնտակտները կայացած են, և կարծում եմ, որ իրենց արդյունքը կտան». Զախարովան ՀՀ-ից ԼՂ հումանիտար բեռի առաքման մասին

«Կոնտակտները կայացած են, և կարծում եմ, որ իրենց արդյունքը կտան». Զախարովան ՀՀ-ից ԼՂ հումանիտար բեռի առաքման մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի կողմից Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու խոչընդոտներին։ Հիշեցնենք, որ արդեն 8 օր է՝ բեռնատարները կանգնած են Կոռնիձորում։

«Չնայած հումանիտար բեռների տեղափոխումը հայկական կողմից համաձայնեցված չի եղել Ադրբեջանի հետ, ռուս խաղաղապահները ակտիվորեն ներգրավվել են՝ երկու կողմի միջև կոնտակտ կայացնելու և հարցի լուծման ուղղությամբ»,- ասել է Զախարովան՝ շեշտելով, որ այս համատեքստում խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն անարդյունավետ են։

«Կոնտակտները կայացած են, և կարծում եմ, որ իրենց արդյունքը կտան», - ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական