Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Երևանի հարաբերությունների վրա Արևմուտքի ազդեցությանը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի թշնամիները, չխորշելով ոչ մի բանից, սկսել են աճող քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել մեր մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Հիմնական նպատակն է առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին և նրա դիրքերին Հարավային Կովկասում։ Այս խնդրին հասնելու համար նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- ասել է նա։