Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել ՀՕՊ համակարգի կողմից Մոսկվա թռչելու փորձի ժամանակ։
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր Մոսկվա թռչելու փորձի ժամանակ խոցվել են ՀՕՊ միջոցներով։ Մեկ ԱԹՍ հարվածել է «Մոսկվա-Սիթի»-ի աշտարակին։ Խախտվել է 17-րդ հարկի 150 քմ մակերեսով շենքի ապակե պատը, վնասվել է 21-րդ հարկի ճակատը»,– գրել է նա։
Սոբյանինը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: