Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ խոսակցություններում

ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ խոսակցություններում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրից և հավատալ, որ այն հասանելի դարձնելու համար երկու կողմերը պիտի գնան դժվարին փոխզիջումների։ Այդ պատճառով է, որ` քաջալերելու ենք նրանց, որ գնան դժվարին փոխզիջումներին և հասնեն համաձայնության։ 

Մարդու իրավունքները ԱՄՆ-ի համար միշտ են եղել սեղանին և մենք մեր մտահոգությունները միշտ բարձրաձայնում ենք թե հրապարակային, թե մասնավոր ուղիներով»,– ասել է Մեթյու Միլլերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական