Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի հետ Ուկրաինայի տարածքում դրոնների վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն կառուցելու համաձայնագրի ստորագրման մասին:
Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Baykar ընկերությունը սկսել է Ուկրաինայում Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը:
«Ուկրաինան ձգտում է ավելացնել անօդաչուների արտադրությունը՝ ռուսական ներխուժմանը առավել արդյունավետ դիմակայելու համար»․ գրում է «Ամերիկայի ձայնը»:
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովի խոսքով՝ երկրում արդեն պատրաստվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ավելի քան 10 հազար օպերատոր: Եվս տասը հազար հոգի վերապատրաստում են անցնում ԱԹՍ-ի օպերատորի մասնագիտությամբ։
Reuters գործակալությունը նշում է, որ պատերազմի ընթացքում ուկրաինական և ռուսական զորքն օգտագործել է ամենատարբեր անօդաչու սարքեր՝ հետախուզական և ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար: