Միջազգային

ԱՄՆ-ում սկսվել է առաջին AP1000 ռեակտորի կոմերցիոն շահագործումը

ԱՄՆ-ում սկսվել է առաջին AP1000 ռեակտորի կոմերցիոն շահագործումը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Vogtle ատոմակայանում սկսվել է առաջին AP1000 ռեակտորի կոմերցիոն շահագործումը: Westinghouse Electric ընկերությունը հայտնել է, որ 3-րդ էներգաբլոկը արդեն շահագործվել է։

Այս ռեակտորը ԱՄՆ-ում առաջին նորագույն տեխնոլոգիաներով կառուցված միջուկային օբյեկտն է ավելի քան 30 տարում:

Հաղորդվում է, որ Vogtle ատոմակայանի AP1000 բլոկները երրորդ սերնդի ջրով հովացվող ռեակտորներ են՝ ամբողջապես անվտանգ համակարգերով և մոդուլային դիզայնով: Դրանք շուկայում յուրաքանչյուր ՄՎտ էներգիայի համար զբաղեցնում են ամենափոքր հարաբերական տարածքը:

Նշվում է, որ մինչև 2030թ. աշխարհի տարբեր երկրներում պատրաստ կլինի 12 կայան։ Նախնական պատվերներ հաստատել են Չինաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը, Բուլղարիան և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական