Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, տառապում են սարսափելի հումանիտար ճգնաժամից:
«Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, արգելափակված է ավելի քան 7 ամիս՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ, որը մեծ վտանգի տակ է դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքեր։
ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ և արագ միջամտել շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքը փրկելու համար, այնուհետև շարունակել տարածաշրջանում խաղաղության համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը»,-ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերիի Պիլեյը: