Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրումը՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։
Ես միանում եմ 2023 թվականի հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հնչեցրած երկխոսության կոչին և կոչ եմ անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, վերջապես պահպանել իրենց փոխադարձ պարտավորությունները, որոնք ստանձնել են 1991թ. , լարվածությունը թուլացնելու և իրենց երկրների միջև խաղաղությունը վերականգնելու համար» - հայտարարել է Քոքսը։