Միջազգային

Թուրքիան խոստանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումից հետո

Թուրքիան խոստանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումից հետո

Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ այն բանից հետո, երբ Երևանը կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, և դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, երկուշաբթի հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնագիր կստորագրեն, և դա կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուտափույթ կնքման օգտին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական