Միջազգային

Չինաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ռազմական վարժանքներ կիրականացնեն

Չինաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ռազմական վարժանքներ կիրականացնեն

Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն օգոստոսին առաջին անգամ ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ կանցկացնեն. այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսին՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում՝ համաձայն երկու կողմերի տարեկան պլանի և պայմանավորվածությունների:

«Դրանք ուղղված են երկու երկրների զինված ուժերի միջև գործնական փոխանակումների և համագործակցության խորացմանը, ինչպես նաև փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական