Թուրքիայի Ալանիա հանգստավայրում Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, 12 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Ղազախստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը D-400 մայրուղու վրա՝ Օքուրջալար գյուղի մերձակայքում, մխրճվել է բեռնատարի մեջ, հայտնում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ վթարի հետեւանքով զոհվել են թուրք վարորդը եւ Ուկրաինայի քաղաքացի էքսկուրսավարը։
Վիրավորվել է 12 ուղևոր, վեցի վիճակը ծանր է, բոլորը հոսպիտալացվել են Ալանիայի և Մանավգաթի հիվանդանոցներ։
Բեռնատարի վարորդը տարվել է ոստիկանության բաժին՝ հարցաքննության։