Միջազգային

Սաուդյան Արաբիան մտադիր է Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններ անցկացնել. The Wall Street Journal

Սաուդյան Արաբիան մտադիր է Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններ անցկացնել. The Wall Street Journal

Սաուդյան Արաբիան մտադիր է օգոստոսին Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններ անցկացնել, հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթի տեղեկություններով՝ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա Ջիդդայում, հրավիրվել են 30 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Ռուսաստանը դրանց թվում չէ:
Վաշինգտոնն ու Եվրոպան հույս ունեն, որ Ռուսաստանին բացառող բանակցությունները կարող են ստանալ խաղաղության պայմանագրի միջազգային աջակցություն՝ հօգուտ Ուկրաինայի, — ասվում է հոդվածում։ 

Ուկրաինայի հարցով բանակցություններին կարող է մասնակցել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական