Միջազգային

Ռուսաստանը չի ցանկանում ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախում, բայց պատրաստ է դրան․ Պուտին

Ռուսաստանը չի ցանկանում  ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախում, բայց պատրաստ է դրան․ Պուտին

Ռուսաստան Դաշնությունը չի ցանկանում ուղիղ ռազմական բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, բայց եթե որևէ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի: Բայց դա ոչ ոք չի ուզում: Եվ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ժամանակին մենք հատուկ մեխանիզմ ստեղծեցինք այդ հակամարտությունները կանխելու համար: Մեր որոշ գերատեսչությունների ղեկավարներ անմիջականորեն շփվում են միմյանց հետ և ունեն ցանկացած ճգնաժամային իրավիճակի շուրջ խորհրդակցելու հնարավորություն»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ դա խոսում է այն մասին, որ ոչ ոք չի ցանկանում բախումներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական