Միջազգային

Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին

Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ «երկակի ստանդարտների քաղաքականությանը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ անընդունելի է, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնք «30 տարի աչք են փակել ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա», Բաքվի դեմ «կողմնակալ» հայտարարություններ են անում։

«Մենք պահանջում ենք չմիջամտել մեր երկրի ներքին գործերին և վերջ դնել երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ընդգծել են նախարարությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական