Միջազգային

Բայրամովն ու Աբդոլլահյանը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Բայրամովն ու Աբդոլլահյանը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ հարցերի։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովն ընդգծել է, որ «հայկական կողմը պետք է վերջ դնի տարածաշրջանում սադրանքներին, և, թե՛ խոսքով, թե՛ գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Ըստ իրանական «Irna» գործակալության՝ «Բայրամովը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Ղարաբաղի հարցում կառուցողական դիրքորոշումների համար և բացատրել Լաչինի միջանցքի հետ կապված Հայաստանի հետ բանակցությունների վերջին զարգացումների ընթացքը»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական