Միջազգային

Չինաստանը տեխնոլոգիաներ է փոխանցում Ռուսաստանին և օգնում շրջանցել պատժամիջոցները

Չինաստանը տեխնոլոգիաներ է փոխանցում Ռուսաստանին և օգնում շրջանցել պատժամիջոցները

Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական գործակալությունների զեկույցը, հայտնել է, որ Չինաստանը օգնում է ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցներն, ու ռազմական տեխնոլոգիաներ է փոխանցում։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (ODNI) հրապարակել է այդ տվյալները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական հանձնաժողովի նիստում:

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Չինաստանի պետական ​​պաշտպանական ընկերությունները պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պաշտպանական ընկերություններին ուղարկել են «նավիգացիոն սարքավորումներ, էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիաներ և կործանիչ օդանավերի մասեր»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական