Լեհաստանը գրեթե կրկնապատկելու է բանակի չափը։ Համապատասխան փաստաթուղթն արդեն ստորագրվել է, ասել է Լեհաստանի նախարար Մարիուշ Բլաշակը։ Նախատեսվում է, որ լեհական բանակում դիվիզիաների թիվը 4-ից կավելանա 6-ի, իսկ պաշտպանության ծախսերը՝ ՀՆԱ-ի 4%-ի։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հուլիսի 19-ին Լեհաստանը որոշել է իր զորքերը վերաբաշխել դեպի արևելյան սահման այն բանից հետո, երբ Բելառուսում հայտնվեցին «Վագներ»-ի վարձկանների ճամբարներ։