ԱՄՆ միկրոչիպեր արտադրող AMD ընկերությունը 400 միլիոն դոլարի ներդրում է կատարում Հնդկաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում հետազոտությունների և զարգացման մեջ: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Մարկ Պայպերմայստերը։
AMD-ն Հնդկաստանում ներկա է 2001թ.-ից։ Այժմ նրա մասնաճյուղերը բաց են երկրի հինգ քաղաքներում, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է 6,5 հազար մարդ։