Միջազգային

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ համագործակցության կարևորագույն հարցերը և տարածաշրջանային խնդիրները։

Իրանի արտգործնախարարության ղեկավարն ասել է, որ ներկայումս երկու երկրների համագործակցության գործընթացը կառուցողական և դրական ուղու վրա է։ 

Ադրբեջանի արտգործնախարարը կարևոր է համարել Աբդոլլահյանի վերջին այցը Բաքու և հավելել, որ մոտ ապագայում «կտեսնեն դրական ազդեցությունը» երկու երկրների հարաբերությունների վրա։

«Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Ղարաբաղի հարցում կառուցողական դիրքորոշման համար և պարզաբանել Հայաստանի հետ բանակցությունների վերջին ընթացքը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է հայտարարությունում։

Կողմերը տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունն անվանել են ոչ կառուցողական գործողություններ և ընդգծել տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական