Հուլիսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների կապի կառավարման մարմինների ղեկավարների աշխատանքային խորհրդակցությունը։
Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են միջպետական տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական հիմքի կատարելագործման մասին։