Նիգերի Հանրապետության զինվորականները հայտարարել են Մուհամեդ Բազումին երկրի նախագահի պաշտոնից հեռացնելու և հանրապետության սահմանները փակելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականների՝ ազգային հեռուստատեսությամբ արված հայտարարությանը։
«Մենք վերահաստատում ենք հարգանքը նախկին իշխանությունների ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիության նկատմամբ՝ մարդու իրավունքներին համապատասխան», - ասվում է փաստաթղթում, որը հեռուստատեսությամբ ընթերցել է գնդապետ Ամադու Աբդրամանը, կողքին զինվորական համազգեստով ևս ինը մարդ է եղել: Նրանք հավելել են, որ որոշել են «վերջ դնել այս համակարգին՝ անվտանգության, տնտեսական ու սոցիալական վիճակի վատթարացման պատճառով»։