Գերմանական Volkswagen ավտոարտադրողի ռուսական ակտիվների վաճառքի արժեքը կազմել է 125 մլն եվրո, ասված է ընկերության կիսամյակային հաշվետվության մեջ։
«Վաճառքի գինը կազմում է 125 միլիոն եվրո»,- նշվում է փաստաթղթում։ 2007 թվականի նոյեմբերից Volkswagen-ը մեքենաներ է արտադրում Կալուգայի մարզում։ Volkswagen Group Rus-ը դադարեցրել է արտադրությունը Ռուսաստանում իր ձեռնարկություններում 2022 թվականի մարտի 3-ից: