Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, 1990-ականներին Ռուսաստանում տնտեսական բարեփոխումների գաղափարախոսներից ու առաջնորդներից մեկը՝ Անատոլի Չուբայսը, երկիրը լքելուց հետո, թողեց գրեթե բոլոր ռուսական ընկերությունների ղեկավարությունը։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման սկսվելուց հետո Անատոլի Չուբայսը հրաժարական տվեց ՌԴ նախագահի միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնից և լքեց երկիրը։ Անցած ամառ հայտնի դարձավ, որ նա հոսպիտալացվել է Իտալիայում՝ Գիլեն-Բարեի համախտանիշով։ Չուբայսը հրապարակավ չի մեկնաբանել իր հեռանալը։ Բացի Իտալիայից, նա նկատվել է մի քանի այլ երկրներում, հատկապես Թուրքիայում, Գերմանիայում և Իսրայելում: