Ճապոնացիների թիվը նվազել է երբևէ ամենաարագ տեմպերով, մինչդեռ օտարերկրյա բնակիչների թիվը հասել է ռեկորդային՝ գրեթե 3 միլիոնի։ Այդ մասին է վկայում Ճապոնիայի վիճակագրական ծառայությունը։ Տվյալները ցույց են տվել, որ ճապոնական հասարակությունը ծերանում է ողջ երկրում և վկայում է այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիները գնալով ավելի մեծ դեր են խաղում բնակչության բալանսավորման հարցում:
Ճապոնիայի քաղաքացիների թիվը նվազել է 14-րդ տարում մոտ 800,000 մարդ, հասնելով 122,42 միլիոնի, համաձայն 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների գրանցման տվյալների։