Ճապոնական ավտոարտադրողը Nissan-ը վերջնականապես պայմանավորվել է ֆրանսիական Renault-ի հետ՝ երկու ընկերությունների բաժնետոմսերի վերաբաշխման շուրջ՝ այս հարցում հավասարության հասնելու համար: Այս մասին հայտարարել է ճապոնական կորպորացիան։
Պայմանագրի շրջանակներում Renault-ն Nissan-ում իր մասնաբաժինը 43,4%-ից կնվազեցնի 15%-ի: Ճապոնական կոնցեռնի մասնաբաժինը Renault-ում կմնա նույն 15%-ում։ Ճապոնական ընկերությունը մտադիր է նաև մինչև 600 մլն եվրո ներդնել Ampere-ում՝ Renault-ի դուստր ձեռնարկությունում, որը մասնագիտացած է էլեկտրական մեքենաների և ծրագրային ապահովման ոլորտում: