Միջազգային

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում ՌԴ հետ աշխարհաքաղաքական առճակտման նպատակ ունի. Զախարովա

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում ՌԴ հետ աշխարհաքաղաքական առճակտման նպատակ ունի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային հարցերին։ 

Խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին` Զախարովան ասել է. «Մենք քանիցս նշել ենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատումն է: Այն Բաքվի ու Երևանի միջև հարաբությունների կարգավորմանը չի նպաստում։ ԵՄ առաքելությունը չի կարողացել կանխարգելել հայ-ադրբեջանական սահմանի ընդհարումները։ Կանադայի մասնագետների ներառումը ապացուցում, է որ ԵՄ-ն ամբողջովին ենթարկվում է ԱՄՆ-ՆԱՏՕ շահերին։ Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի ներգրավվումն այստեղ ապակայունացնելու է տարածաշրջանը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական