Լիտվան Եվրամիությանը կոչ է արել օգտագործել Բալթյան երեք երկրների նավահանգիստները ուկրաինական հացահատիկի արտահանման համար։ Լիտվայի երեք նախարարների ստորագրությամբ և Եվրահանձնաժողովին ուղղված նամակում, ասվում է, որ Բալթյան նավահանգիստները կարող են դառնալ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի տարանցման «վստահելի այլընտրանք»։ Նամակում նշվում է, որ մերձբալթյան երկրները կարող են օգնել տարեկան 25 մլն տոննա հացահատիկի փոխադրմանը։