Միջազգային

Մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը

Մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական