Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովը երեքշաբթի հեռացրել է Չինաստանի ժողովրդական բանկի (ԿԲ) ղեկավար Յի Գանգին և նրա պաշտոնում նշանակել է Պան Գոնգշենին։ Այս մասին հայտնել է «Xinhua» լրատվական գործակալությունը։
Պան Գոնգշենգը բանկային ոլորտում իր կարիերան սկսել է 1993 թվականին, իսկ 2012 թվականից զբաղեցրել է Չինաստանի Ժողովրդական բանկի փոխկառավարչի պաշտոնը։