Ուկրաինան կշարունակի հարձակումները Ղրիմի և Կերչի կամուրջի վրա։ Այդ մասին հայտարարել է այս երկրի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ «Այս բոլոր նպատակները լեգիտիմ են, քանի որ դա կնվազեցնի մեր դեմ պայքարելու Ռուսաստանի հնարավորությունը և կօգնի փրկել ուկրաինացիների կյանքը», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք Ուկրաինան ձգտում է ամբողջությամբ քանդել կամուրջը, Ռեզնիկովը թշնամու նյութատեխնիկական գծերի ոչնչացումն անվանել է «նորմալ մարտավարություն», որը կոչված է զրկել նրանց ավելի շատ զինամթերք, վառելիք և պաշարներ ստանալու հնարավորությունից: «Այդ պատճառով մենք նրանց դեմ կկիրառենք այդ մարտավարությունը»,- հավելել է Ուկրաինայի ՊՆ ղեկավարը։