Միջազգային

Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար

Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի ընդունել է այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Ընդգծելով տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը հենց տարածաշրջանի երկրների միջոցով՝ Ռաիսին ընդգծել է, որ արտաքին միջամտությունը միայն սրում է իրավիճակը, փոխնցում է IRNA գործակալությունը։ 

«Աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին՝ Իրանը հուսով է, որ այդ բանակցությունները տարածաշրջանում կստեղծեն խաղաղություն, անվտանգություն և հանգստություն»,- հավելել է նա։

Ընդգծելով, որ Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանի երկրների սահմանների տեղաշարժ՝ Ռայիսին հավելել է, որ Իրանը սատարում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավելագույն մակարդակը՝ հավելելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։

Արարատ Միրզոյանն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ և միշտ կենտրոնանում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնման վրա»,- ասաց նա։

Միրզոյանն Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր է համարել Հայաստանի համար և ընդգծել երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական