Միջազգային

«Ալիևը ինձ վստահեցրեց՝ Ադրբեջանը չի ձգտում միջանցք ստեղծել». Աբդոլահիան

«Ալիևը ինձ վստահեցրեց՝ Ադրբեջանը չի ձգտում միջանցք ստեղծել». Աբդոլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլահիանը ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրին և մանրամասներ պատմել իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ 

Աբդոլահիանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես իմ գործընկերոջը [Արարատ Միրզոյանին] ասացի, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը պարոն Ալիևը բարձրացրել է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ այս միջանցքի հետ կապված խոչընդոտները վերացնելու համար, և նա վստահեցրել է, որ Ադրբեջանը չի ձգտի միջանցք ստեղծել և փակել կապի ուղիները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք նաև ադրբեջանական իշխանություններին հայտնել ենք, որ Թեհրանը չի փակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի երթուղին նույնիսկ ճգնաժամի ժամանակ»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական