Միջազգային

Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենք

Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է սեռափոխությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Օրենքն արգելում է Ռուսաստանում ցանկացած բժշկական միջամտություն՝ (այդ թվում՝ հորմոնալ թերապիա) ուղղված հակառակ սեռի անձի առաջնային կամ երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը։

Սեռափոխության բժշկական միջամտություններն այժմ թույլատրվում են միայն երեխաների մոտ սեռական օրգանների ձևավորման խախտման հետ կապված բնածին անոմալիաների, գենետիկական և էնդոկրին հիվանդությունների բուժման համար: Նման միջամտություններ կիրականացվեն միայն բժշկական հանձնաժողովի որոշմամբ։

Բացի այդ, փոփոխություններն արգելում են փաստաթղթերում գենդերային նշիչը փոխել: Սեռափոխության բոլոր վկայականները, որոնց համար անձը վիրահատվել է, բայց մինչ օրենքն ուժի մեջ մտնելը դեռ չի փոխել անձնագիրը, կչեղարկվեն։

Ամուսնությունը, որի դեպքում ամուսիններից մեկը տրանսգենդերային անցում է կատարել, կհամարվի անվավեր: Սեռափոխված մարդկանց կարգելվի երեխա որդեգրել և լինել խնամակալ և հոգաբարձու: Տրանսգենդերներից արդեն իսկ որդեգրված երեխաներին չեն վերցնի.

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական