Միջազգային

Ղարաբաղի հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ մյուս քաղաքացիները. Ալիև

Ղարաբաղի հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ մյուս քաղաքացիները. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել Չինաստանի China Media Group մեդիա կորպորացիային։ Հարցազրույցում Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը։ 

Խոսելով Արցախի կոնֆլիկտի, արցախահայերի իրավունքների և անվտնագության մասին` Ալիևը կրկին հայտարարել է, որ «Ադրբեջանում տասնյակ տարբեր էթնիկ խմբեր կան այդ թվում՝ հայեր, և մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել կրոնական կամ էթնիկական հողի վրա։ Ուստի հայերը, ովքեր բնակվում են Ղարաբաղում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։ 

«Նրանք [Հայաստանը] ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառ. կմ, որն ընդգրկում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավներ Հայաստանում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն դնել թղթի վրա և ստորագրել։ Նրանք ասել են «Ա»՝ որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հիմա պետք է անել «Բ»՝ ստորագրել այս պայմանագիրը։ Եվ դրանից հետո կարելի է համաձայնություն ձեռք բերել», - հավելել է Ալիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական