Կիրակի օրը՝ հուլիսի 23-ին, Հունաստանում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել, երբ օդը տաքացել է ավելի քան 46 աստիճան։
Այս մասին հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով Աթենքի ազգային աստղադիտարանի ավտոմատ եղանակային կայանների տվյալներին։
Ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել Պելոպոնեսի արվարձանում գտնվող Գիթեյո քաղաքում։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 46,4 աստիճան։
Սա Հունաստանում ամենաբարձր ջերմաստիճանի նոր ռեկորդ է 2006 թվականից ի վեր: