Միջազգային

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին

Երկուշաբթի օրը՝ ամենշաբաթյա ասուլիսում, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի խնդիր է անվանել։ «Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղության գործընթացին», - հավելել է նա։

«Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակում այսօր կայցելի Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ՝ Երևան կատարած այցի»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական