Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվան քաղաքում գտնվող գործարանում զինամթերքի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում: «Ներկայումս կատարվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։