Միջազգային

Չինաստանում դպրոցի տանիք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանում դպրոցի տանիք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանի հյուսիս-արևելքում դպրոցական մարզադահլիճի տանիքի փլուզման հետևանքով տասնմեկ մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել վոլեյբոլի աղջիկների թիմի մարզման ժամանակ։ Այդ մասին հայտնում են Չինաստանի պետական լրատվամիջոցները: Տուժածներից շատերը երեխաներ են, տեղական լրատվամիջոցներին պատմել են ականատեսները, թեև դա դեռ պաշտոնապես պետք է հաստատվի։

Դեպքը տեղի է ունեցել Հեյլունցզյան արդյունաբերական նահանգի Ցիցիկար քաղաքի դպրոցի մարզադահլիճում։ Այնտեղ գտնվող 19 անձից միայն ութն է ողջ մնացել: Նախաքննությամբ պարզվել է, որ տանիքը փլուզվել է վերանորոգման աշխատանքների թերակատարման հետևանքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական