Էկվադորի արևմուտքում գտնվող Մանտա քաղաքի քաղաքապետը հարձակման հետևանքով սպանվել է։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է նախագահ Գիլերմո Լասսոն։
Էկվադորի ներքին գործերի նախարար Խուան Զապատան Twitter-ի իր էջում հայտնել է, որ վիրավորվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ երկու հարձակվող։ Միջադեպի պատճառները պարզվում են։